5657-576879

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: Այս տարվա հունվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 40 միլիոն 457 հազար դոլար:

57687-477575

նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 36 մլն 830 հազար դոլարով: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հունվար ամսին կազմել է 17 մլն 546 հազար դոլար։

Այս ցուցանիշը, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ, բավականին նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:

8564-5438

Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա: Այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի: