Գյուղմթերքը թանկացել է 13,8%-ով. ո՞ր բանջարեղեններն են ամենից շատը թանկացել

Գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը ԵԱՏՄ-ում 2021թ. դեկտմեբրին 2020թ. դեկտեմբերի համեմատ 15%-ով աճել է, իսկ մեկ ամսում՝ 2021 նոյեմբեր-դեկտեմբերին գներն աճել են 0,8%-ով։ Այս մասին են վկայում ԵՏՀ Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալները։

banjareghen

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գյուղմթերքի ամենաշատ թանկացումը գրանցվել է Ղրղզստանում` 31,8%-ով, երկրորդ տեղում Բելառուսն է՝ 18,7%, ապա՝ Ղազախստանը՝ 17,3%։ Հայաստանում գյուղմթերքը թանկացել է 13,8%-ով, Ռուսաստանում՝ 13,6%-ով։

Այս առումով՝ Հայաստանում մեկ տարում ամենաշատը թանկացել են բուսաբուծական ապրանքները։

banjareghen

Սակայն, ի տարբերություն ԵԱՏՄ այլ երկրների, բուսաբուծական արտադրանքներից Հայաստանում միջինից բարձր գներ ունեն և զգալիորեն թանկացել են՝ սպիտակ կաղամբը՝ 3,3 անգամ, կարտոֆիլը՝ 1,8 անգամ, սոխը՝ 1,6 անգամ, սեղանի գազարը (44,9%)։