naira

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Հայստան ժամանած գերիներից մի քանիսը քրեական պատասխանատվության առաջ պետք է կանգնեն: Այս մասով հանդես եկան նաև իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններ, որոնք խոստացան, որ իրենք հնարավոր ամեն բան կանեն, գերիներին հեռու պահելու համար քրեական պատասխանատվությունից: Մինչ շատերը փորձում են պայքարել գերիների համար, պետությունը, շարունակում է պնդել, որ այս մարդիկ միտումնավոր են հանձնվել գերի:

«Ինձ զարմացնում է Ադրբեջանից վերադարձած ու բերման ենթարկված ռազմագերիների եւ նրանց բարեկամների լռությունը: Նրանցից մի քանիսը զանգահարեցին ինձ եւ ասացին, որ իրենց ցուցմունքները փոխված են: Ասացին՝ մենք ինքնաթիռից իջանք, մեզ տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել են, միգուցե ստորագրել ենք ինչ-որ թղթի տակ:

geriner

Բայց երբ փաստաբաններից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը հրապարակեց ցուցմունքները, այդ տղաներից մեկն ինձ ասաց՝ մենք այդպիսի բա՞ն»,- այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման  ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

naira

Հայ ռազմագերիներից մեկը Նաիրա Զոհրաբյանին ասել է. «Միգուցե ստորագրել ենք, բայց մենք այնքան էինք ուզում արագ գնալ տուն, միգուցե չենք հասկացել, ստորագրել ենք»: