Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանը: Տեղեկությունը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նրանք մեղադրվում են ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Կոմիտեից հայտնեցին, որ քիչ անց ավելի մանրամասն հաղորդագրությամբ հանդես կգան։