«Արմնյուզ» ՀԸ-ն զրկվել է հեռարձակման լիցենզիայից. ՀՌՀ

«Քառյակ մեդիայի» խմբում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրկվել է հեռարձակման լիցենզիայից, մինչդեռ «Արմնյուզ FM»–ը եթեր է վերադառնում։ Տեղեկությունը  հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի համապատասխան որոշումն է կայացրել։

microphone

Հակոբյանի խոսքով` «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ և վերադարձել է եթեր։

Նշենք, որ մինչ այդ 5 օրով կասեցվել էր թե՛ հեռուստաընկերության, թե՛ ռադիոյի լիցենզիայի գործողությունը։«Օրենքը թույլ է տալիս մինչև 30 օր ժամկետով կասեցնել լիցենզիան, եթե հեռարձակողը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում։

radio_podcast

Այս դեպքում, մենք նախընտրեցինք 5 օրով կասեցնել լիցենզիան։ Այդ ընթացքում ՀՌՀ–ն «Արմնյուզ» հեռուստաընկերությունից ոչ մի գրավոր դիմում, պարզաբանում չի ստացել»,–նշեց Հակոբյանը։