harevan

Ես հարևանների հետ շատ հազվադեպ եմ շփվում հիմա, քանի որ աչքս արդեն վախեցած է: Մի քանի տարի առաջ մի հարևանուհի ունեի, ում հետ շատ մոտ էի, նա գալիս էր մեր տուն ու միասին սուրճ էինք երբեմն խմում:

harevan

Սուրճ խմելուց բացի, հաճախ կիսվում էի նաև նրա հետ: Պատմում էի իմ ընտանեկան խնդիրներից, թե ինչ ունեմ տանը, մի խոսքով շատ մանրամսներ եմ հիմարաբար նրան պատմել:  Մեկ օր էլ պատահաբար զարդատուփս էի ստուգում ու պարզեցի, որ զարդերիս կեսը պարզապես չկա:

hob

Երբ վերլուծեցի շատ հանգամանքներ, ինձ համար ջրի մեկ կաթիլի պես պարզ դարձավ, որ իմ զարդերը գողացողը հենց նա էր: Այդ օրվանից այլևս թույլ չտվեցի նա մուտք գործի իմ տուն: Չնայած, մի քանի անգամ փորձեր արեց, որպեսզի ինձ ապացուցի իր անմեղությունը, բայց արդեն շատ ուշ էր, նա իր վատությունը արել էր: