Հարևանս վերևից կեղտաջուրը լցրեց գլխիս քիչ հերիք, մի հատ էլ կռվեց հետս. դրա սանձերը մի լավ քաշեցի, հիմա սկի բարև չի տալիս

Ես ինձ համար իմ գործերն եմ անում, մեր շենքի աստիճաններն եմ լվանում էդ փնթիների կեղտերից, մեկ էլ վրես բանա թափվում։ Միանգամից հասկանում եմ, որ վերևի հարևաննա, ահավոր փնթի, թե ինքը թե մարդը, թե երեխեքը։

Դրանք էլ վեչնի ինչ զիբիլ ունեն, աստիճաններին են քցում, երևի տանը զիբիլի տոպրակ չկա, ես չգիտեմ էլ իրանց տունը ինչ վիճակումա, մի րոպեով դուռ են բացում, շան հոտա գալիս։ Մի խոսքով քիչ հերիք ես դրանց կեղտերն եմ հավաքում, մի հատ էլ ինքը վերևից իրա կեղտաջուրը ինձ վրայա լցնում։

Ախր նեուժելի ֆայմ չունես, նախ ովա կեղտաջուրը միջանցքում թափում, հետո գոնե մի հատ նայի մարդ կա, չկա, հետո կեղտոտ գործերդ արա։

Մի խոսքով ինձ հազիվ զսպելով նորմալ ասում եմ մի հատ նայի մարդ կա չկա, հետո, ինքը ներողություն խնդրելու փոխարեն ինձ վրայա հարձակվում, դե ինչպես ասում են լավագույն պաշտպանությունը հարձակումնա։ Էնքան խոսեց, որ հունից դուրս եկա ու դրան մի լավ տեղը դրեցի, գնացի վրեն ջուր լցրի, ասի մյուս անգամ կեղտաջուրա լինելու։

Բերանը տապ արած վրես էր նայում, ասի բան ունե՞ս ասելու, չի խոսում։ Այ տենց թող իմանա, այ քեզ բան, մեծ կինա, տարրական բաներ չգիտի, ամոթի ու շնորհքի մասին էլ չեմ ասում։