fam

Որդիս երկու տարի առաջ է մահացել, ծանր հիվանդությունից: Մինչ նրա մահանալը ես ու իմ հարսը շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Միասին ենք ապրել ու մեկ օր անգամ տարաձայնություն չենք ունեցել:

yerekhaner

Տղայիս մահվանից հետո, կարճ ժամանակ անց, նա որոշեց թոռներիս վերցնել ու տեղափոխվել առանձին ապրելու: Վարձով բնակարան վերցրեց ու նրանց տարավ: Շատ անգամներ եմ իրեն ասել, որ սա իմ թոռների տունն է՝ ինչու՞ ես նրանց տանում վարձով ապրելու:

yerekhaner

Հիմա արդեն մի քանի ամիս է ինչ թոռներիս թույլ չի տալիս, ինձ հետ շփվեն: Վերջին անգամ ես եմ այցելել նրանց ու փոքր թոռնիկս ականջիս կամանց ասաց, որ մաման թույլ չի տալիս, գանք քո տուն: Ես հասկացա, որ մայրը ցանկանում է, ինձ կտրել թոռներիցս: Լսել եմ, նա ընտրյալ ունի ում հետ պատրաստվում է ամուսնանալ ու հավանաբար սա է պատճառը, որ ինձ այլևս թույլ չի տալիս թոռներիս հետ շփվել: