http://wompos.ru/

Ամուսինս երկարատև ծանր հիվանդությամբ էր տառապում: Երկար տարիներ ես նրան խնամում էի ու հոգ տանում: Աղջիկս չափից ավել էգոիստ է, միշտ մտածում է իր համար լավ լինի: Ամուսինս մահացավ, այն ժամանակ, երբ աղջիկս նշանված էր ու պետք է հարսանիքի օրը որոշեինք: Փեսացուն հասկանում էր, որ մենք հիմա չենք կարող հարսանիք անել ու սպասելը լավագույն տարբերակն է:

ani

Ես իմ աղջկան ասել էի, որ մի քանի ամիս հետո, մենք շատ փոքր հավաքույթ կկազմակերպենք ու իր ամուսնության հարցը կլուծենք, բայց նա դեմ եղավ, փոքր խնջույքին: Նա որոշել էր իր հարսանիքը շքեղ ձևով անել ու արեց՝ առանց հաշվի առնելու իմ կարծիքը:

zuyg

Ես չցանկացա նրա բախտի վրա քար գցել ու չմասնակցել այդ հարսանիքին: Նա միայն ինձ ունի այս աշխարհում, ես էլ իրեն: Բայց հասկանում եմ, որ նրա արածը շատ վատ բան էր՝ առաջն հերթին իր հոր հիշատակի առաջ: