pesa

Սիրանը 19 տարեկան էր: Ամուսնացավ ու Երեւանից հարս գնաց Հայաստանի հյուսիս` հակառակվելով ծնողների կարծիքին, թողնելով ուսումը: Ի՞նչ իմանար, որ ամուսնության առաջին ու միակ 2 տարին իր համար փորձությունների շարան է նախապատրաստել, որտեղից արդեն 2 տարի հետո ոտաբոբիկ, 6 ամսական բալիկին կրծքի տակ, պիտի գլխակորույս փախչեր:

hghi

Շուտով հողաթափերն ամուսինը գործի դրեց. պարբերաբար ծեծում էր Լիլիթին` աստիճանաբար ավելի հաճախակի դարձնելով բռնությունը. «Էնքան էր խփել գլխիս, շիշկաներ էին առաջացել»: Գոռոցների, ծեծուջարդի ձայներից սկեսուրը կողքի սենյակում իբր չէր լսում, օգնության չէր գալիս: Ծնողները տեղյակ չէին, որ Լիլիթը բռնության է ենթարկվում:

Նույնիսկ Սիրանի հղիության փաստը չէր հուզում նրանց, ու շարունակ բռնության էին ենթարկուն երիտասարդ աղջկան։

skesur

Սա վերջին դեպքն էր, որից հետոՍիրանը վերջապես ուժերը հավաքեց ու որոշեց` այդ մարդու ընտանիքում ու նրա կողքին անելիք չունի: Սկեսուրը գնաց մոր տուն, Սիրանը սկսեց իրերը թաքուն հավաքել, հաջորդ առավոտ ամուսինը գնաց աշխատանքՆա գիշերանոցով, կոշիկները թեւատակին, փախավ ընդմիշտ։ Հիմա ապրում է մոր հետ միասին, երեխան արդեն տաս տարեկան է, հայրը ցանկություն էլ չունի երեխային տեսնելու։ Սիրանը ավելի ուրախ է այդ փաստից։