hay bjishk

Այս դեպքը տեղի է ունեցել 70-ականներին, Գերմանիայում «Շարիթե» կլինիկայում, որտեղ աշխատում էր նաև այն ժամանակ շատ հայտնի հայ վիրաբույժ Արթին Թումանյանը: Դոկտոր Թումանյանը, ծնվել և մեծացել էր Գերմանիայում, նրանք այնտեղ հաստատվել էին շատ վաղուց՝ 1915-ի ջարդերի ժամանակ էին բժշկի նախնիները մազապուրծ եղել և փախել Գերմանիա: 70-ականների սկզբերին Արթին Թումանյանը բավականին անունով վիրաբույժ էր Բեռլինում՝ նա կարդիոլոգ-վիրաբույժ էր ու գործ ուներ մարդկանց սրտերի հետ:

Հենց այս տարիներին էլ, մի օր հիվանդանոց են տեղափոխում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մի տղամարդու, ով սրտի ծանր կաթված էր տարել և նրան շտապ վիրահատություն էր պետք: Քանի որ դա այդ տղամարդու 3-րդ կաթվածն էր, սրտի փոխպատվաստում էր պետք անել, ինչի համար համ ժամանակն էր քիչ, համ էլ այդ տարիներին դա շատ բարդ ու հազվադեպ վիրահատություն էր: Տղամարդը մոտ 40 տարեկան էր, ուներ ընտանիք և 3 զավակ: Բայց սրտի փոխպատվաստման համար չկար դոնոր այդ պահին և պետք էր կապ հաստատել այլ հիվանդանոցների հետ: Ի վերջո 12 ժամ անց կարողանում են գտնել այն սիրտը, որը պետք է փրկեր տղամարդու կյանքը:

Վիրահատությունը կատարում է հայ բժիշկ Արթին Թումանյանը ու կարողանում է փրկել տղամարդու կյանքը, ով պարզվում է ազգությամբ թուրք է: Այս մասին բնականաբար բժիշկը գիտեր, բայց նա հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անում է այն ինչ պարտավոր էր անել որպես բժիշկ:  Վիրահատությունից հետո, երբ նա մտնում է հիվանդասենյակ հարցնելու թուրք պացիենտին՝ Օմեր Այդինին, թե ինչպես է զգում, վերջինս շնորհակալություն է հայտնում նրան ու հարցնում ազգանունը: Բժիշկը ասում է, որ ինքը հայ է ու Թումանյան ազգանունն է կրում: Օմերը միանգամից վհատվում է, ու երախտամոռի պես հայտարարում, որ ատում է բոլոր հայերին, ու ավելի լավ էր մեռներ, քան թե հայի ձեռքով փրկվեր: Հայերի նկատմամբ թուրքերի ատելությունը նորություն չէր բժշկի համար, բայց նույնիսկ այս պարագայում անսպասելի էր:

Բժիշկ Արթինը չի կորցնում իրեն և պատասխանում է Օմերին.

«Հարգելի Օմեր, դուք մի քանի օր է, ինչ վիրահատվել եք, ձեզ նյարդայնանալ պետք չէ, հատկապես, որ ձեր սիրտը նոր է: Ես արել եմ իմ գործը որպես բժիշկ, իսկ բժծկի համար կարևոր է կյանքեր փրկելը, ոչ թե ազգությունը: Աստված կգնահատի իմ արարքը, ես չեմ սպասում երախտագիտության այն էլ թուրքից»:

Սակայն, նույնիսկ այս խոսքերից հետո թուրք Օմերը չհանդարտվեց ու ասաց՝ «Դուք հայերդ այնքան վատն եք, որ եթե հնարավորություն ունենայիր, կսպանեիր ինձ, բայց դե մենք գտնվում ենք Բեռլինում, իսկ քո գլխին գերմանացիներ են կանգնած եղել, ես հենց նրանց պետք է շնորհակալ լինեմ»:

Այս խոսքերը շատ են զայրացնում բժիշկ Թումանյանին և նա ասում է այն, ինչը որոշել էր չասեր թուրքին հետվիրահատական ապաքինման շրջանում:

«Լսիր Օմեր, դուք 1915-ին կոտորել եք մի ամբողջ ազգի ու հպարտանում եք դրանով՝ ինչքան էլ որ պաշտոնապես ժխտում եք և հակառակ կերպ եք ներկայացնում պատմությունը: Դուք բոլորդ շատ լավ գիտեք, թե ինչ են արել ձեր պապերը: Ես ինքս էլ այդ տուժած սերնդից ես, որ հայտնվել եմ Գերմանիայում: Եթե դու հայերի մասին այդ կարծիքն ունես, ապա իմացիր, հիմա քո կյանքի համար պարտական ես այն հայ ընտանիքին, ով օրեր առաջ կորցրել է որդուն ավտովթարի հետևանքով ու իր համաձայնությունն է տվել նրանց որդու առողջ սիրտը տալ քեզ: Իմացիր, դու հիմա հայի սրտով ես ապրում և դա հետապնդելու է քեզ մնացյալ ողջ կյանքդ: Դուք թուրքերդ միշտ պարտք եք մնալու մեզ հայերիս»: