Այս հարցի վերջնական լուծումը կտա Վ. Պուտինը. հայ գիտնականները ի՞նչ խնդրանքով են դիմել ՌԴ նախագահին

Բավականին երկար ժամանակ է ինչ Հայ -ռուսական համալսարանի ռեկտորի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բոլոր մտահոգ և նրան սիրող մարդիկ սկսել են կոնկրետ գործողությունների դիմել ռեկտորին իր պաշտոնում պահելու համար:

rektor

Իպաշտպանություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ հայ մի շարք գիտնականներ բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։ Նամակում մասնավորապես ասված է․

«Մենք ստիպված ենք եղել Ձեզ դիմել, մեր կարծիքով, այն անարդար իրավիճակի պատճառով, որը ձեւավորվել է Երեւանի Հայ-ռուսական համալսարանի եւ նրա ռեկտոր՝ պրոֆեսոր Արմեն Ռազմիկի Դարբինյանի շուրջ։

Արմեն Դարբինյանը հայտնի եւ հարգված անձ է Հայաստանում, փայլուն մտավորական, սկզբունքային քաղաքական գործիչ, լուրջ գիտնական, ականավոր կազմակերպիչ, վառ, եզակի, բարի եւ առատաձեռն մարդ։

slavonakan

Մենք հասկանում ենք նաեւ, որ հնարավոր է, որ հիմնվելով խեղաթյուրված տեղեկատվության վրա՝ համալսարանի ռուս հիմնադիրների մոտ կարող են առաջանալ կասկածներ ու հարցեր, սակայն մենք պնդում ենք, որ հակասությունները լուծվեն քաղաքակիրթ եղանակով, լինելով վստահ, որ ցանկացած այլ եղանակ վնաս է հասցնում Հայաստանի, Ռուսաստանի շահերին եւ հայ-ռուսական փոխգործակցությանը։ Մենք վստահ ենք, որ համալսարանի համար լավագույն ապագան ռեկտոր Դարբինյանի ստեղծարար գործունեության շարունակումն է»,- ասված է նամակում: