Հայ մասնագետների նոր գյուտի շնորհիվ GPS-ին կգա փոխարինելու լրիվ նոր սարք

 Հայ մասնագետները ստեղծում են հեռակառավարվող ունիվերսալ սարք, որի միջոցով հնարավոր կլինի լոկալ տեղորոշում իրականացնել առանց GPS-ի: Թվային աշխարհի այնքան կարևոր բաղադրիչները` հեռակառավարումը, տվյալների ընդունումն ու փոխանցումը շուտով հնարավոր կլինի իրականացնել հայկական արտադրության հեռակառավարվող ունվերսալ սարքի միջոցով։ Առայժմ սարքը հատուկ անվանում չունի։

creative-gps

Նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ տվյալների ընդունումն իրականացվում է առանց GPS-ի։ Կիրառության ոլորտը բավականին լայն է․ վերականգնողական բժշկություն, ռազմարդյունաբերություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն, ուսումնական ծրագրեր, օրինակ՝ VR վիրահատարաններ, որտեղ պրակտիկանտը զգում է վիրտուալ պացիենտի մարմինը, կտրվածքի չափն ու վիրահատական այլ գործընթացները։

creative-gps

Դրսում տարածում ունեցող ուսումնական այս մեթոդը նոր սարքի միջոցով հնարավոր է տեղակայվի նաև մեր երկրում։

Ծրագրի ավարտը նախանշել են մինչև 2022-ի մարտը և վստահ են, որ մինչ այդ կհաղթահարեն բոլոր խնդիրները, կստանան պահանջվող հարթակը ու կներկայացնեն այն։