Հայտնի ռեփեր Դավիթ Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը իրենց խայտառակ արարքի համար 24 միլիոն ռուբլի կվճարեն դատարանին

Մոսկվայի Բասմանի դատարանը գրանցել է նոր հայցն ընդդեմ «Муз-ТВ»-ի, որը ներկայացվել է հեռուստաընկերության մրցանակաբաշխությանը Ֆիլիպ Կիրկորովի եւ ռեփեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի մասնակցության պատճառով․ արտիստներն արարողությանը ներկայացել են նորապսակների կերպարով, հայտնում է  «Վեդոմոստի»-ն։

dava

Հայցվորը հեռուստաալիքից պահանջել է 24 միլիոն ռուբլի վճարել՝ որպես փոխհատուցում, հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Քրիստինա Բուլիգինան։

filip

Նա նաեւ ցանկացել է հեռուստաալիքին պարտավորեցնել եւս 100 միլիոն ռուբլի վճարել հօգուտ պետության, սակայն այդ պահանջը մերժվել է։

philipp-kirkorov-dava

2021թ․-ի հունիսի 4-ին Մոսկվայում անց է կացվել «Муз-ТВ»-ի երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որի հեռարձակումն իրականացրել է հեռուստաալիքը։ Կիրկորովն ու Դավան կարմիր գորգին հայտնվել են նորապսակների կերպարում։ Նրանք ժամանել էին կաբրիոլետով՝ կիսամերկ տղամարդկանց ուղեցկությամբ՝ ձեռքներին ծաղիկներ։