flag

Օրերս Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարեցին հայ-թուրքական երկխոսությանն ուղղված գործընթաց սկսելու եւ այդ նպատակով բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին։ Հայտնի դարձավ, որ Հայաստանի կողմից բանակցությունները վարելու հանձնաժողով կձևավորվի, ովքեր էլ կզբաղվեն այդ հարցերով։

andranik

Թուրքիայ հետ մեր հարաբերությունների մասին հետաքրքիր վերլուծություն է արել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Նրա խոսքով Թուրքիայի ցանկությունը եւ նպատակն է ՀՀ-ում առանց կռվի ու պատերազմի մեծացնել ազդեցությունը եւ ՀՀ-ին առավելագույնս հանել ռուսական ազդեցությունից։ Երրորդ, հիմքերից մեկը նաեւ այն է, որ Թուրքիան հասկանում է՝ Արեւմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից կա շահագրգռվածություն՝ հայ-թուրքական սահմանի հետ կապված։

andranik

Հայաստանի հետ բանակցութոյւններ վարելու համար Թուրքիան այդ գործը վստահել է ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, ով յոթ տարի ամերիկյան իշխանության հետ է շփվել։ Դա պատահական չէ։ Պատահական չէ նաեւ, որ նա Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարած թիվ մեկ ֆիգուրն է։ Նա նշանակվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ, որպեսզի կարողանա կանխել ԱՄՆ նախագահների կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելը։