hayastan

Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ: Օրինակ՝ շաքարավազի գինը 2.2 տոկոսով է բարձրացել, իսկ կաթնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.6 տոկոս:

gnach-hayastanum

Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը. այս շուկայում պաշտոնապես գնաճը կազմել է 1.6 տոկոս: Ալյուրի գինը բարձրացել է 1.5 տոկոսով, իսկ մակարոնեղենինը՝ 2.7 տոկոսով, բրնձինը՝ 2.9 տոկոսով:

apranqner

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձվի գինը 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 12.7 տոկոսով: Այս թանկացումների ֆոնին ՀՀ կառավարությունը խոստումներ է տալիս, որ այս տարի ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացել են թոշակներն ու նպաստները, նվազել է եկամտահարկը։