«6,6 միլիարդ դոլարի եկամուտ` խաղադրույքների հաշվին․պարզ չի՞, որ Ալեն Սիմոնյանը Հունաստանում կպարի»․ Տ․ Քոչարյան

Մեդիաորձագետը Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն նշեց մի քանի ցավալի փաստեր․ դրանցից մեկը այն էր, որ ՀՀ-ում եկամուտ ձևավորվում է խաղադրույքներով և հանածոներով։ Նման պայմաններում բնական է, որ Ալեն Սիմոնյանն էլ Հունաստանում կպարի, մանցած պատգամավորներն էլ հետը։

alen-simonyna

Նույնիսկ այն մարդիկ, որոնք ժամանակին իբրև նախկինների ինադու սատարում էին Փաշինյանին, հիմա հասկացել են, որ այս իշխանությունը չարիք է։ Ցավոք այսօր միայն ստամոքսներով են դատում այսօրվա իշխանություններին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

tigran

«Իսկ մի մասն էլ պատրաստ է թուրքի առջև դուռ բացել, աղուհացով թուրքին դիմավորել և որևէ վատ բան չի տեսնում, եթե Թուրքիան և Ադրբեջանը մեր երկրում շահեր ունենան։ Հիմա այս իշխանությունները իրենց առջև դրած պլանն են իրագործում, քանի որ ոչ ժամանակ ունեն ոչ էլ ռեյտինգ»,-ասաց նա։