Հայկ Մարությանն քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո, իշխանությանը կարծես չի հաջողվում նրան նաև քաղաքական դաշտից հեռացնել: Մարությանն իր հեռանալուց առաջ էլ հայտարարեց, որ ինքը շարունակելու է մնալ երևանցո կողքը ու լուծել իր քաղաքի հարցերը: Ահա շատ չանցած, արդեն տեղեկություններ կան, որ Մարությանն հետ է եկել:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրասենյակ է բացել։ Նախկին քաղաքապետի գրասենյակը հունվարի սկզբից է գործում։
Տեղեկացանք նաև, որ Մարությանի գրասենյակը հիմնականում էլեկտրոնային փոստի եղանակով է կապ հաստատում թե՛ քաղաքացիների, թե՛, ինչպես պարզվեց, մեզ՝ լրագրողներիս հետ։ Մեր ձեռքի տակ հայտնված հեռախոսահամարին գրասենյակը ներկայացնող աղջիկը պատասխանեց, բայց հորդորեց բոլոր տեսակի հարցերը գրավոր ուղղել։

Այնուամենայնիվ, պարզեցինք, որ Մարությանի գրասենյակը քաղաքացիների հետ կապ պահելու ու համայնքային խնդիրներով զբաղվելու գործառույթ է որդեգրել։