Հայաստանում ավելի քան 5000 մարդ փոխել են իրենց անունները. Ի՞նչ անուններ են նրանք ունեցել

Հայաստանում ավելի քան 5 հազար մարդ վերջին 5 տարվա ընթացքում փոխել են իրենց անունները Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

anun

«Հայաստանի 5258 քաղաքացի 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը փոխել են իրենց անունները», — տեղեկացնում են գերատեսչությունից:

Միաժամանակ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականին ամենատարածված անունների ցանկը։ Հայաստանում ամենից հաճախ աղջիկներին անվանել են Նարե (750), Մարիա (635), Արփի (543), Մանե (489), Անգելինա (443)։ «Պահանջարկ չունեցող» անուններն են Աստղիկը (81), Նարինեն (84), Սոֆյան (84):

Capture

Իսկ ահա տղաներին ավելի հաճախ անվանել են Դավիթ (1275), Նարեկ (864), Մոնթե (646), Տիգրան (580) և Արեգ (559)։ 2021 թվականին ծնվածներից ընդամենը 68-ի ծննդյան վկայականում է հայտնվել Մանվել անունը, 75-ին անվանել են Հենրի, 74-ին` Մենուա։