Հայկական մածունի ճակատագիրը վտանգված է. արտահանողներն լուրջ խնդրի առաջ են կանգնած

Կաթնամթերք արտադրող ընկերությունները, որոնք միաժամանակ դեպի Ռուսաստան արտահանում են իրականացնում, հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Տեղական արտադրողների համար խոչընդոտներ ստեղծել է վրացական կողմը: Տեւական ժամանակ է, ինչ հայկական մածունը` «մածուն» գրությամբ, չի արտահանվում Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ վրացական կողմը «մացոնի»–ն որպես աշխարհագրական նշում է ձեւակերպել։

macun

Օրինակ, եթե մեր հանրապետությունից Վրաստանով արտահանվում է հայկական արտադրության մածունը, վրացական կողմն, ըստ իրավունք ունի ստուգել բեռները։ Եթե արտադրանքի վրա առկա լինի «մածուն» գրությունը, ապա նրանք կարող են թույլ չտալ մուտքն իրենց երկիր: Իսկ ինչ է անում էկոնոմիկայի նախարարությունն այս խնդրի լուծման ուղղությամբ:

Միայն հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունը վրացական կողմի հետ պետք է քննարկի այս հարցը, ապա համաձայնագիր կնքի աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման ու պահպանության մասին։

macun

Մեզ հայտնի դարձավ, որ կաթնամթերքի խոշոր արտադրող «Մարիաննա»-ն իր մածունը ռուսական տարածքում վաճառում է՝ «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։ Այս մասին առաջինը բարձրաձայնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ լուսանկար տեղադրել: