nune

Ինչպես գիտենք այս օրերին ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանն իր տիկնոջ Նունե Սարգսյանի հետ միասին աշխատանքային այցով գտնվում են Արաբական Միացյալ Էմիրություններում։ Աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Աբու Դաբի Լուվր (Louvre Abu Dhabi) թանգարան։

Թանգարանում, որն ստեղծվել է Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի մշակութային համագործակցության արդյունքում, տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացված են մարդկության մշակույթի տարբեր դարաշրջանները ու յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ՝ մշակույթի ու արվեստի գործեր։ Ցուցադրված են տարբեր մշակույթներ ներկայացնող համաշխարհային արվեստի գործեր, որոնք փոխառնված են նաև Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Մուզե դ’ Օրսեյ թանգարանը։

Տիկին Սարգսյանը շրջելով թանգարում , ուսումնասիրել է մշտականև ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև  նա առաջարկով է հանդես եկել՝ այն է թանգարանում կազմակերպել հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։

 «Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք և կարող ենք համատեղ աշխատել այս թանգարանում հայկական ցուցադրություն ունենալու համար:

Ցուցադրությունը կարող է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը, այդ թվում՝ հայ նկարիչների ստեղծագործությունները, և կրել «5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» պայմանական խորագիրը»,- ասել է տիկին Սարգսյանը։ Առաջարկը հավանության է արժանացել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները թանգարանի ղեկավարության հետ: