hayoc-lezu

Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ա. Մակարյանը վրդովված է նախարարության որոշումից, ըստ որի՝ Հայոց լեզուն այլընտրանքային քննություն է դառնում որոշ հումանիտար ֆակուլտետների ընդունելության ժամանակ։

test

«Այդպես չի կարելի, դա պարզապես խայտառակություն է։ Ինչպես կարելի է մայրենին ստորադասել օտար լեզին։ Անգլերեն կամ ինչ և ինչքան լեզու ասես կարելի է սովորել, բայց ինչպես Խաչատուր Աբովյանն է ասել. «Տասը լեզու իմացեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»,- ընդգծեց բանախոսը։

hayoc-lezu

Նա ասում է, որ իր համար անհասկանալի է՝ինչպես կարելի է օրինակի համար պատկերացնել իրավաբանի, ով վատ է տիրապետում կամ շատ վատ իր մայրենին։ Ըստ Մակարյանի՝ այդ պատկերն ենք ունենալու, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր դպրոցները չեն տալիս բավարար գիտելիքներ նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։