seyran

ՀՀ նախկին պաշտպանության նախարարը, վերջերս լրագրողների հետ հանդիպմանը նշեց այն բոլոր ուղիները, որոնց միջոցով ինքը տեսնում է հայրենիքի փրկութունը։

seyran

«Վերջին հանրահավաքի ժամանակ մենք հայտարարեցինք, որ ոչ թե փողոցային նոր պայքարի սկիզբ է դրվում, այլ դրվում է դիմադրության ձեւավորման սկիզբ, որը իր մեջ պետք է պարունակի համադրված գործունեություն Ազգային ժողովում, հանրության մեջ եւ նաեւ մեր բոլոր այն համակիրների հետ, որոնք մեզ ձայն են տվել, որոնք դժգոհություն են արտահայտում այս իշխանությունից:

«Մեզ պետք են նոր, ավելի ուժեղ, ավելի թարմ ուժեր, որոնք կարող են մեր տեսակետն արտահայտել միջազգային հանրության մեջ, կարող են արագ տեմպերով մեր ժողովրդին համախմբել եւ մեր անվտանգությունը ապահովել: Որ կարող են, ըստ էության, ձեւավորել մեր անվտանգության համակարգի համար անչափ կարեւոր միջազգային երաշխիքներ, իրականացնել արտաքին լայն ներգրավվածություն ունեցող եւ նաեւ խելացի բանակցային ներուժ օգտագործող գործունեություն:

seyran

Եվ նաեւ ազգային երաշխիքներ, որ արտահայտվում են ժողովրդի համախմբմամբ, անվտանգային համակարգի, մանավանդ, բանակի արագ տեմպերով վերականգնմամբ, մեր սահմանային իրադրության կարգավորմամբ»: