Ինչու՞ էր հայրը երեխաներին ու նրանց մորը ստիպել ամիսներ շարունակ դրսում գիշերել

Լանջիկ գյուղի  40-ամյա բնակիչ Գեղամը ամիսներ շարունակ երեխաներին ու նրանց մորը ստիպել էր դրսում գիշերել: Տղամարդը խմելու հետ սեր ունի ու գիշերները պարտադիր իր ընկրների հետ տանը հարբում են: Կնոջ խոսքով ամուսինը խանդում է իրեն ու պարբերաբար ասում, որ իր ընկերների հետ լինում եմ:

yerekha

Մի քանի անգամ այդ պատրվակով կնոջը այնպես է ծեծել, որ հարևանները ոստիկանություն են կանչել: Մի քանի օր ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո, նրան նորից բաց են թողել: Հարևանների պատմելով իմացանք, որ կինը ու իր երեխաները ձմռան ամենացուրտ օրերին դրսում են քնել, հարևաններից մի քանիսը պարբերաբար գիշերները նրանց տաք թեյ են տվել, որ գոնե չցրտահարվեն:

aghqatutyun

Կինը չի ցանկանում երեխաներին մանկատուն հանձնել, բայց չի էլ կարողանում նրանց օրվա ապրուստը ապահովել: Այս պահին երեխաները գտնվում են, բարեկամներից մեկի տանը ու սոցիալական աշխատողները միջոցներ են ձեռնարկում երեխաներին ապահով վայր տեղափոխելու համար: