amusinner

Մայրս չափից ավել միամիտ ու ազնիվ կին է: Երբեք չի կասկածել հորս ու չի մտածել, որ նա կարող է դավաճանել իրեն: Մի քանի ամիս առաջ ես հորս տեսա մի երիտասարդ կնոջ հետ` ռեստորան մտնելիս: Սկզցում մտածեցի գուցե գործնական հանդիպման է, քանի որ հայրս բիզնեսմեն է ու կարող էր նաև այդպես լինել:

hayr

Մի քանի օր առաջ իմ բոլոր կասկածները հաստատվեցին, ես նրան տեսա հենց այդ նույն կնոջ հետ, այս անգամ միասին քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը մտնելիս: Չգիտեմ այդ պահին ինչ կատարվեց հետս, մորս մասին էի մտածում՝ որքան ցավ կապրի նա, երբ իմանա, որ հայրս դավաճանում է իրեն:

samvel

Մայրս այնքան հոգատար է հորս նկատմամբ, ինչու է հայրս այդպես պատասխանում նրան: Երիտասարդ կնոջ հետ լինելով, նա ավելի մեծ ցավ է պատճառում մորս: Ես ամեն օր որոշում եմ , որ մորս պետք է տեղյակ պահեմ ինչ է կատարվում մեր ընտանիքում, բայց հենց գալիս է այդ պահը համարձակությունս չի ներում: Մտածում եմ՝ իմ պատճառով մեր ընտանիքը կկործանվի: