emotional

ԱՄՆ-ի բնակիչը գումար է աշխատում՝ ստուգելով ուրիշների կանանց հավատարմությունը, գրում է Oddity Central-ը։ Ամերիկացու խոսքով՝ նա այնքան պատվերներ ունի խանդոտ զուգընկերներից, որ շաբաթական մի քանի հազար դոլար է ստանում։ Ծռայությունից օգտվողները գիտեն, որ այն էժան հաճույք չէ ու պետք պատրաստ լինեն մի քանի հարյուր դոլար վճարել ծառայության դիմաց:

bloger

Քսավյեր Լոնգը, այսպես կոչված, «լոյալության թեստեր» է անցկացնում, որոնք տղամարդիկ պատվիրում են։ Զուգընկերներն ու ամուսինները խնդրում են 20-ամյա ամերիկացուն սոցիալական ցանցերում սիրախաղ սկսել իրենց երկրորդ կեսի հետ, որպեսզի տեսնեն, թե արդյոք նրանք կտրվեն սիրահետումներին, հայտնում է Gazeta-ն։

«Այս ճանապարհով բավականին մեծ գումարներ եմ վաստակել։ Այս թեստերն ինձ թույլ են տվել այլեւս իննից հինգը չաշխատել»,- ասել է Քսավյերը:

cople

Լոնգը պատմել է, որ օրական մոտ 100 հայտ է ստանում տղամարդկանցից։ Քսավյերը ժամանակ չունի բոլորին պատասխանելու, ուստի ընտրում է ամենահետաքրքիր պատմություն ունեցողներին։

«Մի տղա ինձ գրել էր. «Եղբայր, ստուգիր մայրիկիս»,- հիշում է ամերիկացին:

Ըստ տղայի՝ որոշ աղջիկներ չեն տրվել իր սիրահետումներին, ինչ-որ մեկը գրեթե անմիջապես տվել է իր հեռախոսահամարը, իսկ մյուսների հետ անհրաժեշտ է լինում «աշխատել»: Բացի ֆինանսական շահից, ուսանողը զգում է, որ օգնում է մարդկանց։