Հայրենիքի համար զոհված տղաներին մենք պարտավոր ենք ճանաչեք անուն առ անուն, գիտակցել նրան առաջ ունեցած պարտքն ու պարտավորվել ապագա սերունդներին փոխանցել այն հայրենիքը, որի համար տղերքը արյուն թափեցին:

Ուզում ենք, որ հայրենիքի համար զոհված անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Անդրանիկ Արմենի Գևորգյան:

Հերոս Անդրանիկը ծնվել է 1989 թվականին Վայոց ձորի Բարձրունի գյուղում: 3 երեխաների հրաշք հայր էր: Ատամնաբույժ էր: Հենց հոկտեբերի 8-ին Անդրանիկը մեկնում է առաջնագիծ` հայրենիքի կողքին լինելու:

Թշնամու հետ կռվում էր ամենաթեժ կետերում` Ջրական, Հադրութ, «Լեգեոն» ջոկատի անդամ էր: 20 օր շարունակ կենաց-մահու կռիվ է տվել ու ընկել հոկտեմբերի 20-ին` այդպես էլ չիմանալով, որ իր այդքան սպասված 3-րդ բալիկը լույս աշխարհ է եկել:

Հերոս Անդրանիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: