Մեր հերոսներին յուրաքանչյուրս պարտավոր ենք անուն առ անուն ճանաչել, գիտակցել մեր պարտքն ու պարտավորվել ապագա սերունդներին փոխանցել այն հայրենիքը, որի համար տղերքը կռվեցին, արյուն թափեցին ու զոհվեցին: Չմոռանանք ու չուրանանք նրանց սուրբ գործը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Էդգար Շահենի Բաղդասարյան:

Հերոս Էդգարը կրտսեր սերժանտ էր: Ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում: Ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն, բայց 2019 թվականին հերոսը հատուկ վերադառնում է հայրենիք, որ հենց Հայոց բանակում ծառայի:

Բայց ով կմտածեր, որ Հայոց երկինքը փուլ է գալու: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը:

Հերոսը հենց առաջին ժամերից առաջնագծում էր ու կենաց-մահու կռիվ էր տալիս Հադրութում: Թեժ մարտերի ժամանակ հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորվել էր, բայց առաջինը ընկերների մասին մտածեց ու նետվեց վիրավոր ընկերոջը օգնելու, բայց զոհվեց ԱԹՍ-ի կրկնակի հարվածից՝ միանալով անմահների գնդին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ ու պարտական ենք: