noracin

53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքն անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չենք հրապարակում) դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։

noracin

Մի շարք դժվարություններ հաղթահարելու հետո, արտամրամնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։ Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։

noracinn

Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։ Ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։ Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հուզիչ հանդիպումը ծնարանում, երբ առաջին անգամ բժիշկը նորածնին մոտեցրեց երջանիկ մայրիկին։