yerablur

Վահանը ու իր երկու ընկերները միասին էին զորակոչվել բանակ: Վեց ամսվա ծառայողներ են եղել, երբ պատերազմը սկսվել է: Իրենք դիրքեր հաց էին հասցնում: Երևի ամենապատասխանատու ու դժվար գործերից մեկն էր բաժին հասել տղաներին: Ամենայն պատասխանատվությամբ կատարում էին իրենց գործը՝ հաղթահարելով ցանկացած դժվարություն:

zinvor

Չէին պատկերացնում, որ օրերից մի օր կարող է իրարից բաժանվեն ու էլ այլևս իրար չտեսնեն: Գիշեր է եղել, երբ տղաները դիրքեր հաց պիտի հասցնեին: Հատուկ էին գիշերով դուրս գալիս, որ թշնամին չթիրախավորի իրենց: Բայց եղավ սարսափելին: Նրանց մեքենան ականի վրա հենց պայթել էր: Երկու տղաների մարմինները այրվել էր, Վահանը մի կերպ էր փրկվել:

yerablur

Ծանր այրվածքներից դեռ շատ հուշեր կմնան: Իր համար ամենից սարսափելին ընկերներին հրաժեշտ տալու պահն էր: Վահանը պատմում է. «այդ պահին միակ ցանկությունս նրանց միանալն էր, բայց հասկանում էի, որ Աստված այդպես չի ցանկացել: Երևի ինձ թողեց, որ հետո պատմեմ ընկերներիս քաջագործությունների մասին»: