herosner

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ այժմ իրականացնում են գրադարանի և IT տեխնոլոգիաների շենքի  գծագրումը, որի երկրորդ հարկում 25 զինվոր գիշերելու և ստացիոնար վերականգնողական աջակցություն ստանալու հնարավորություն կունենա:

town

Շարունակելու են հիմնական շենքի՝ երկրորդ հարկի աշխատանքները, որտեղ նախատեսվում է ստեղծել աշխատատեղեր ոչ միայն զինվորների, այլ նաև ծնողների և զավակներին կորցրած ընտանիքների համար: Այնտեղ լինելու է փոքր կարի արտադրամաս, գեղեցկության սրահ, խոհանոց որտեղ այցելուներին կսովորեցնեն  բոլոր անհրաժեշտ հմտությունները:

town

Կենտրոնն իր կարևոր առաքելությունն է համարում ոչ միայն օգնել զինվորներին և պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ձեռք բերած մարդկանց, այլև պատրաստվում է նեղ մասնագիտացված նորարարական գիտելիքներ և մեթոդներ փոխանցել հոգեբանական խնդիրների հաղթահարմամբ զբաղվող մասնագետներին: Նպատակ ունեն նաև ընդունել մասնագետների, ովքեր բացարձակ փորձ չունեն: Նրանց կօգնեն լուրջ վերապատրաստվել ու դրանից հետո սկսել աշխատանքները կենտրոնի այցելուների հետ: