Իրավիճակի սրման դեպքում ՀՀ քաղաքացիները կտարհանվեն Ուկրաինայից. Վ. Կարապետյան

 Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ազգությամբ հայերի հետ։ Այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

zelenski

«Մենք կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ուսումնասիրում ենք իրավիճակը և համապատասխան որոշումներ ենք կայացնում։ Տարանջատում չենք անում ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների միջև, բոլորի հետ ենք կապի մեջ։ Իհարկե, քաղաքացիների հետ ընթացակարգը մի ձևով է, իսկ ոչ քաղաքացիների հետ` այլ»,– ասաց Կարապետյանը։

Ministry

Նա նաև ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերով պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը