qaghaqapet

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կշարունակի համակարգել այն ուղղությունները, որոնք նրա պատասխանատվության դաշտում են եղել փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա այդ մասին հայտարարեց այսօր առցանց ձևաչափով կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

yertughayinner

«Այս տարիներին ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել այդ ոլորտներում, ուստի ինձանից լավ ոչ ոք չի կարողանա շարունակել դրանց իրականացումը»,-ասաց Սարգսյանը։

bus

Մասնավորապես նա կհամակարգի «Երքաղլույս», «Փարքինգ սիթի», «Ավտոբուս», «Երևան տրանս» ՓԲԸ-ների, «Ջրային կառույցներ» ՍՊԸ-ի, «Ծրագրերի իրականացման բյուրո» ՓԲԸ-ի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ոլորտները։ Նա նաև կզբաղվի նոր աղբավայրի կառուցման և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հարցերով։