hramantar

Չորս երեխաների հայր ու Հայոց բանակի հրամանատար՝ Արտաշեսը, կյանքում ամենից կարևորը համարում էր հայրենիքի սահմանների անվտանգությունն ու իր Արցախի խաղաղությունը։ Կյանքը առանց բանակի չէր պատկերացնում՝ մինչև երեխաների ծնվելը։ Հետո ստիպված էր իր սերը կիսել երեխաների, կնոջ ու հայրենիքի միջև։

yerekhaner

Երեխաներին էլ դաստիարակելուց՝ հայրենիքը միշտ առաջին տեղում էր դնում։ Իրենց հորը փոքրիկները վերջին անգամ տեսել են մեկ տարի առաջ, ցավոք խոստացածի պես չեղավ։ Լսելով ադրբեջանական հարձակման մասին՝ Արտաշեսը առաջինն էր հասել դիրքեր, տանից դուրս գալուց առաջ կնոջը՝ հրամանատարին բնորոշ ոգով հրամայել էր․ «դուրս եկեք տանից ու գնացեք

children

Երևան, եթե չվերադառնամ՝ ուրեմն Աստծո կամքը այդպիսինն էր, երեխաներին խնամելիս չմոռանաս իմ մասին շատ պատմել ու չնեղվես, որ քո կողքիդ չեմ լինի, բայց երկնքից հաստատ ձեր կողին կլինեմ։ Մորս կասես, ես իր համար ազատ ու խաղաղ երկիր եմ ստեղծելու։ Առանց արցունք կխոսեք իմ մասին, չնայած արցունքով եմ ծնվել»։