pap

Ինչպես սովորական մարդիկ Հռոմի պապը ևս երբեմն ցանկանում է շրջել խանութներով ու շփվել մարդկանց հետ: Այս երևույթը գուցե շատերին զարման պատճառի, բայց Պապը դրանից չի նեղվում, նա անում է այն ամենը ինչը համարում է ճիշտ ու իրեն ցանկալի: Հասարակ մարդկանց մեջ գտնվելը Պապի համար մեծ հաճույք է:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանից մեկնելիս կրկին շրջանցել է արարողակարգային կանոնները։Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն այցելել է սկավառակների խանութ։

Հռոմի պապը, որը ժամանել է սովորական մարդատար «Fiat 500» ավտոմեքենայով, խանութում մնացել է մոտ 15 րոպե։Խանութի սեփականատերերի խոսքով՝ Ֆրանցիսկոսն իրենց հաճախորդն է եղել Հռոմի պապ ընտրվելուց առաջ։ Նա այդ խանութից սկավառակներ է գնել, երբ ապրել է Հռոմում։