Հռիփսիմեն վերադարձել է միայն նոր հաղթանակներ կերտելու համար. Արտաշես Ներսիսյան

Վերջին մի քանի տարիներին կանանց առաջնություններին մասնակցում է 35-40 մարզիկ։ Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է պատճառների և հնարավորությունների մասին։

hripsime-khurshudyan

Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը նախևառաջ նշանավորվեց Հռիփսիմե Խուրշուդյանի մրցահարթակ վերադարձով։ 34-ամյա ճանաչված մարզուհին առայժմ որակազրկված է, բայց կարող է մասնակցել մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

«Արդեն մի քանի տարի էր, ինչ Հայաստանի առաջնության մրցումներին համարյա նույն թվով՝ մոտ 40 մարզուհիներ են մասնակցում։ Աղջիկների և կանանց շրջանում ծանրամարտի մասսայականցումը չի ստացվում»,- նշեց հավաքականի մարզիչը։

hripsime-khurshudyan

«Հռիփսիմեի հետ մինչ մրցահարթակ վերադառնալը զրուցել ենք, քննարկել ենք իր վերադարձի հետ կապված շատ հարցեր։ Հռիփսիմեն վերադարձել է միայն նոր հաղթանակներ կերտելու համար։ Հակառակ դեպքում պարզապես իմաստ չէր ունենա նրա վերադարձը։ Նա մարզվում է մեծ մոտիվացիայով, ու հուսով եմ` շատ շուտով նրա արդյունքները մոտ կլինեն միջազգային չափանիշներին»,-պատմեց Արտաշես Ներսիսյանը։