Ուկրաինայի մեծ մասում աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, որը սրընթաց վատանում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Նրա խոսքով` ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում, Մարիուպոլում և մի շարք այլ բնակավայրերում։«Այսօր այս քաղաքներում գործնականում հումանիտար աղետ է»,- ասել է նա։
Միզինցևն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանի կոչերին, նացիստները արգելափակում են Ուկրաինայի հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև մեծ թվով օտարերկրացիների ելքը` թույլ չտալով իրականացնել նրանց տարհանումը։

«Ազգայնականների գումարտակների ահաբեկիչները շարունակում են խաղաղ բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին որպես կենդանի վահան օգտագործել»,- ասել է նա։