Երևանի հյուրանոցները գերծանրաբեռնված են. քանի՞ տոկոս են կազմում ՌԴ զբոսաշրջիկները

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով բնակիչները լքում են երկրի տարածքը ու բնակություն հաստատում հարևան պետություններում։ Ռուսաստանի բնակիչները ևս այս օրերին լքում են իրենց երկիրը։ Հայաստան տեղափոխված ուկրաինացիների ու ռուսների մեծ մասը այս պահին բնակվում են հյուրանոցներում։

45675-45657

«Ա1+»-ը հարցում է անցկացրել «Հոլիդեյ ինն էքսպրես», «Գրանդ Հոթել Երևան», «Անի Գրանդ Հոթել», «Թուֆենկյան», «Փարիզ Հոթել» հյուրանոցներում զբոսաշրջիկների վերաբերյալ։

54676-567568

Հյուրանոցներում ազատ համարներ գրեթե չկան. 90 տոկոսից ավելին զբաղված է։ Ըստ մեր զրուցակիցների՝ զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են՝ 70 տոկոսից ավելին։