erdoghan

Տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ արտառոց հայտարարություններ է արել, որոնք կասկածներ են հարուցում նրա մտային առողջության վերաբերյալ:

2014 թվականին Էրդողանը Ստամբուլ այցելած լատինաամերիկացի մահմեդականների խմբին ասաց, որ մահմեդական ուխտավորները Քրիստափոր Կոլումբոսից մի քանի դար առաջ են հայտնաբերել Ամերիկան

erdoghan

Որևէ վատ բան չկա սեփական ազգությամբ, էթնիկական ծագմամբ կամ կրոնով հպարտանալու մեջ: Սակայն, երբ այդ հպարտությունը դառնում է այնքան մոլեռանդ, որ հասնում է անհեթեթության աստիճանի, ապա գործ ունենք մեկի հետ, որը լրիվ կորցրել է իրականության զգացումը։

«Հիսուսը թուրք էր. կեղծ թուրքաբանության արտառոց վերածնունդը» վերնագրված հոդվածում Լուկա Իվան Ջուկիչը գրում է . «Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուրք էր։ Կամ, որ Հիսուս Քրիստոսը և Մուհամեդ մարգարեն նույնպես թյուրքական ծագում ունեին: Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ Ռուսաստանն իսկապես մեծ թյուրքական պետություն է, որ ղազախներն ու ճապոնացիները գենետիկորեն նույնական են կամ անգլիական լեգենդար թագավոր Արթուրը, ինչպես կռահեցիք, թուրք էր»: