ամն

Երեկ տալս էր զանգել Ամերիկայից։ Իրանք հանգամանքների բերումով վաղուց արդեն էնտեղ են ապրում, բայց շատ հայրենասեր մարդիկ են, հաճախ են ընտանիքով գալիս հայրենիք, միշտ Հայաստանի նորություններին հետևում են, ստեղի բարեկամների հետ էլ միշտ կապը պահում են, պետք եղած դեպքում էլ օգնում։

Զանգեց դեսից-դենից խոսացինք, հետո էլ ասեց, որ շատ ջղայնացած ա, որովհետև իրանց մոտի ինչ- որ միջազգային ալիքով լսել ա էն սրիկա Ալիևի հայտարարությունները։ Դա լրիվ ա իրան տվել, անցել։ Մեծ-մեծ խոսացել ա, թե տեսաք, որ ասում էի Ղարաբաղը մերնա լինելու, ասեցի ու արեցի։ Միջազգային իրավունք, բան գոյություն չունի, ես եմ ուժեղը, ես եմ ասողը ինչը ոնցա։

Խոսեցինք, երկուսս էլ ահավոր զայրացել էինք։ Ասենք խի՞ պետք ա մենք էս օրին հասնեինք, որ թշնամին մեզ հերիք չի պատերազմում հաղթեր ու մեր պապենական հողերը, վերցներ, ասեր, որ Արցախն ու Հայաստանն իրանցն ա, դեռ վերջում էլ հաթաթա տար ու ծաղրեր հայ ժողովրդին։

Իսկ մեր վարչապետ կոչեցյալն ու իրա թիմը խաղաղություն ա գոռում ու Ալիևի դեմը կռացած անհոգ ապրում, երկիրը մաս-մաս սկուտեղի վրա նվիրելով։

Սրանց դեմն առնել ա պետք։