ishkhan-saghatelyan

Մեր երկիրը հասցրել են մի վիճակի, երբ արդեն նախկին կոլխոզի նախագահներն են մեր երկրին արհամարհանքով, քմծիծաղով վերաբերվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին:

ishkhan-saghatelyan

«Նույնիսկ ոչ թշնամական երկրի ղեկավարները նման արհամարհանքով են արտահայտվում մեր երկրի, 5-հազարամյա ժողովրդի նկատմամբ:

ishkhan-saghatelyan

Կյանքը ցույց է տվել, որ իրենք իրենց մուրճը, իրենց հնարավորությունները միայն օգտագործում են ժողովրդի դեմ եւ ներքաղաքական դաշտում: Իրենք չեն արձագանքում թշնամուն, չեն արձագանքում դրսի բոլոր այն հայտարարություններին, որ տեղի են ունենում մեր երկրի նկատմամբ: