Հայ երգիչ Ժան Տատլյանի երգերը հայտնի են ամբողջ աշխարհում: Երկար տարիներ մարդիկ վայելում են նրա հմայիչ ձայնը, սակայն քչերը գիտեն, որ նրա արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից:

Ժանը ծնվել է 1943 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքի հայ համայնքում: Նրանց ընտանիքը շատ այլ հայ ընտանիքների նման, Տատլյանները 1940-ականների վերջին ներգաղթել են Խորհրդային Հայաստան, քանի որ ցանկանում էին լինել իրենց պատմական հայրենիքում:

Tatlyan

Ժանը դեռ մանկուց ցանկացել է երգիչ դառնալ: Նա տարբեր աշխատանքների դիմաց գումար էր վաստակում և ինքն իրեն կիթառ էր գնել, ինքնուս տիրապետել է այս գործիքին՝ ընկերների համար ֆրանսիացի և իտալացի երգիչների երգերը կատարելով։

Tatlyan

Ճակատագրի բերում նա հանդիպում է Կոնստանտին Օրբելյանին, ով, նկատելով Ժանի տաղանդը, նրան հրավիրում է ԽՍՀՄ համատեղ հյուրախաղերի: Այդ շրջանում էլ իր հանրահայտ «Street Lights» (Уличные Фонари) հիթով Ժան Տատլյանը մեծ ճանաչում ունեցավ:

Նա ստացել էր խորհրդային Ֆրենկ Սինատրա և խորհրդային Շառլ Ազնավուր մականունները։ Ավելի ուշ նա ստեղծեց իր նվագախումբը՝ տարեկան տալով մինչև երեք հարյուր համերգ։ Նա երգեր է գրել մեկ այլ մեծ հայի՝ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երաժշտության ներքո։ Վաճառվել է նրա ձայնագրությունների 50 միլիոն օրինակ։

Սակայն 1970-ականներին Ժանը կտրականապես հրաժարվեց երգել կոմունիզմի հաղթանակի, ԽՄԿԿ-ի և խորհրդային իրականության այլ ատրիբուտների մասին որևէ երգ։ Ժանը հրաժարվում էր կատարել ոչ իր հեղինակային երգեր, ինչն այն ժամանակ չլսված էր։ Այդ պատճառով հայ երգչի մասնակցությամբ համերգներն արգելել էին: Նա ստիպված էր թողնել իր ողջ ունեցվածը և բառացիորեն մեկ ճամպրուկ ձեռքին Ժանը մեկնել Ֆրանսիա:

Բարեբախտաբար Ֆրիանսիայի մեծ հայ համայնքի օգնությամբ նա կարողացավ նորից ոտքի կանգնել: Սկզբում նրան օգնել են նաև Ժորժ Գարվարենցն ու իսկական հայ Շառլ Ազնավուրը։

Tatlyan

Ժամանակի ընթացքում Ժան Տատլյանին ողջ Ֆրանսիան ճանաչեց՝ նրան կոչելով մաեստրո Տատլյան։ Հաղթական կամարի մոտ նա բացել էր Les Deux Guitarres (Երկու կիթառ) կաբարեն:

Մինչդեռ ԽՍՀՄ-ում Ժան Տատլյանի 1960-ականների բոլոր ձայնագրությունները մեթոդաբար ոչնչացվեցին վերեւից հրահանգով։ Լենինգրադի ռադիոյի աշխատակիցները փրկել են երգչի միայն մի քանի ձայնասկավառակներ և սկավառակներ։

Tatlyan


Ժան Տատլյանը վերադարձավ ԽՍՀՄ՝ 1990-ականների սկզբին։ Քանի որ, ինչպես ինքն է խոստովանել, սիրահարվել է այս երկրին, որտեղ աստղ է դարձել։ Եվ նա շատ զարմացավ, որ նույնիսկ 20 տարվա աքսորից ու մոռացությունից հետո խորհրդային ունկնդիրը դեռ հիշում էր իրեն: Ժան Տատլյանն այսօր մշտապես ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում։ Հանդես է գալիս փոքրիկ համերգներով՝ կատարելով իր երգերը ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն լեզուներով։ Գրում է իր կյանքի հիշողությունների գիրքը: Եվ բացի այդ, նա բացեց համեղ չոր սոուսների արտադրության իր սեփական խոշոր ընկերությունը՝ «Տատակո»։

Tatlyan