38756846398

Թանկացումները զգալի հարված են հասցնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, իսկ կապույտ վառելիքի թանկացման արդյունքում իրավիճակը դարձել է ուղղակի ծայրահեղ։

46578346875

Լուրջ խնդիրների առաջ են կանգնելու հատկապես մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողները, որոնց համար շուրջ 4 տոկոս թանկացում է նախատեսվում։ Իսկ սա ուղղակիորեն հարվածելու է մասնավորաբար ջերմոցային տնտեսություններին ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղերի, ինչպես, օրինակ՝ պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը։

863475683684

Ուստի Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի համար զարգացումների բացասական սցենարից խուսափելու համար ամեն կերպ պետք է զարկ տալ արտադրությանը, եթե անհրաժեշտ է՝ նաև լրացուցիչ դոտացիաներ տրամադրել։ Այլապես բազմաթիվ արտադրողներ՝ հատկապես ջերմոցային տնտեսությունները, իսկույն նախընտրելու են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել նաև այլ ոլորտների վրա։