Gayane

Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Կարմել Վելիում իր դռներն է բացել նոր հայկական եկեղեցին:

surb-sargis

Del MarTimes պարբերականը հայտնում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։

«Նոր կառուցված եկեղեցին նախագծվել է այնպես, որ հիշեցնի VII դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Վաղարշապատում (Էջմիածին)։ Բարձր վիտրաժային պատուհանների վրա Աստվածաշնչի և հայոց պատմության վաղ քրիստոնեական շրջանի տեսարաններ են պատկերված», — գրում է հոդվածի հեղինակ Լինդա Մակինթոշը։

surb-hripsime

Սուրբ Սարգիս եկեղեցու 18 ակր մակերեսով տարածքը ներառելու է կրթամշակութային կենտրոն՝ գրադարանով, հանրային դահլիճ, երիտասարդական կենտրոն և մարզադահլիճ։ Այստեղ դասավանդելու են հայոց լեզու երիտասարդների համար, անցկացնելու են նաև համերգներ, փառատոներ և մշակութային այլ միջոցառումներ:Բացի այդ, տարածքում նախատեսվում է ստեղծել հայկական ժառանգության պուրակ ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրով։