Տարեվերջին հայտնի ռեթեր Քանյե Ուեսթը «EASY» անվանումով երգ էր թողարկել: Երգը բավականին տարածում էր գտել, ոչ միայն կատարման, այլև տեքստի համար: Ինտերնետ օգտատերերը ակտիվ սկսել էին քննարկել երգի տողերից մեկը, որում Ռեթերը սպառնում է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Փիթ Դևիդսոնի հետ: Տողերը նման ուշադրությության էին առջանացել, քանի որ վերջինս հանդիսանում է Քիմ Քարդաշյանի նոր ընկերը:

«Աստված թույլ չտվեց, որպեսզի ես մահանամ այն ավտովթարից, որ կարողանամ Փիթ Դևիդսոնի սև տալ». ասվում է երգում:

Խոսքը գնում 2002 թվականին տեղի ունեցած ավտովթարի մասին, որը Քանյեին մղել էր իրականացնել ռեփեր դառնալու իր երազանքը:

Հատկանշական է, որ Քիմ Քարդաշյանին առանձնապես չի հուզում նախկին ամուսնու կյանքը, անգամ նրա նոր հարաբերությունները Ջուլիա Ֆոքսի հետ: Մինչդեռ ռեփերը մշտապես իր հրապարակային ելույթներում խնդրում է նրան հետ վերադառնալ, անգամ չի թաքցնում իր ատելությունը Փիթ Դևիդսոնի հանդեպ:

Արաջարկում ենք լսել Քանյեի երգը, և հայտնել Ձեր կարծիքը դրա մասին: