«Եթե դեռ կան «խելոքներ», ովքեր հույս ունեն, թե այս պատերազմը շրջանցելու է մեզ, ապա կարելի է կարեկցել նրանց». Ճշմարիտյան

Աշխարհի առաջատար տնտեսությունների համար սա հերթական ցնցումն է, որի ալիքը պարտադիր հասնելու է և հարվածելու է առևտրատնտեսական ու ֆինանսական շուկաներին ինտեգրված համարյա բոլոր երկրներին, և անշուշտ՝ Հայաստանին։

karenchshmarityan

Տվյալ պայմաններում, եթե դեռևս առկա են պատասխանատու «խելոքներ», ովքեր հույս ունեն, որ այդ ալիքը կշրջանցի Հայաստանը, ապա կարելի է միայն կարեկցել մեր գործարարներին ու ժողովրդին։

Եթե դեռևս չեն ընկալել վտանգը, ապա թող ոչ թե առավել ազատականացնեն և մտածեն տնտեսության խոցելի ոլորտներին աջակցելու մասին, այլ շարունակեն աջակցել բանկերին, ավելացնեն առկա տնտեսական խղճուկ ակտիվությունը նվազեցնող, և աշխարհի տարբեր ծայրամասերից «թխած» անիմաստ ու ձևական օրենսդրական սահմանափակումները՝ QR կոդ, կանխիկ առևտրի, ծխելու և «զոմբի» «ֆինանսիստների» հեղինակած այլ ձևամոլությունները։

56795678540

Իսկ եթե ֆանտազիաները չբավարարի, ապա կարելի է հուշել այնպիսի սահմանափակումներ, որոնք այդ ալիքի ժամանակ վերջնական շնչահեղձ կանեն այսքան ժամանակ դիլետանտության, համավարակի ու պատերազմի պատճառով ժամանակ առ ժամանակ խռխռացող տնտեսությունը։