Ավելի վատ նորություն ունեմ բոլորիս համար. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Մենք կորցրածը երբեք չենք կարողանա վերականգնել, մեր տղաների վրեժը լուծել, արդարությունը վերահաստատել, եթե շարունակենք ինքներս մեզ խաբել։

karen-vrtanesyan

Եթե շարունակենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, «բանակը չի պարտվել» ու այդ պաթոսով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրականությունից խոսել։
Պետությունն է պարտվել, իսկ բանակը պետության մի մասն է։ Մենք բոլորս ենք պարտվել։
Առաջին հերթին պետությունը պարտվել է նիկոլաթուրքերին, իսկ հետո արդեն (շատ սպասելի ու տրամաբանական ձևով) պարտվել բուն թուրքերին։

Ավելի վատ լուր էլ ունեմ. պարտության պրոցեսը չի վերջացել, կործանարար գործընթացները շարունակվում են։

karen-vrtanesyan

Ես հասկանում եմ, որ սա գիտակցելն ահավոր ցավոտ է, առավել ևս ազգային էլիտաների, մեղմ ասած, շատ պասիվ կեցվածքի պայմաններում, բայց փաստ է։

Հնարավոր չէ տունը վերանորոգել, հնարավոր չէ նույնիսկ ուղղակի մաքրություն անել, եթե ձևացնում եք, թե չեք նկատում տան մեջ խցկված փրչոտ ու ճղճղան ձայնով փղին»։