kendanabanakan-aygi

Այս ամսվա սկզբին Կենդանաբանական այգու մի քանի կենդանիների ազատավանդակից Ոստիկանության կողմից առգրավված կարմիր հաբերը, փորձաքննության արդյունքներով, թույն են եղել: Այս մասին հայտնեց այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը:

24346977546

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավելին այս պահին կոմիտեից չկարողացան հայտնել: Մեր տեղեկություններով, սակայն, այս պահին քրեական գործի շրջանակներում այգու իրավաբանը հարցաքննվում է : Հենց նա է առաջինն ահազանգել Ոստիկանություն կենդանիների ազատավանդակում կասկածելի հաբերի համար:

kapik

Այս պահին դեռ չկան վարկածներ, թե ով կարող էր շահագրգռված լինել կենդանիներին թունավորելու հարցում կամ ով կարող էր այդ վանդակում նման հաբեր դնել: