khazakstan

Ղազախական օդանավակայանները կաթվածահար են, Ալմաթիում ինքնաթիռներ են վնասվել հարձակման հետևանքով, Ակտաուի օդանավակայանում բարիկադներ են տեղադրվել։

khazakstan

Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ:

Ղազախստանի օդանավակայաններից ներկա իրավիճակում անհնար է թռիչք իրականացնել և հակառակը։ Նրա տեղեկություններով՝ Ալմաթիում օդանավակայանի վրա հարձակման ժամանակ ղազախական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը շարքից դուրս է եկել։

khazakstan

Օդանավակայանների կաթվածահար լինելու և չվերթների չեղարկման հետևանքով թե Հայաստանում, թե Ղազախստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ են մնացել։ Ստույգ թիվ նշել ավիաընկերության ներկայացուցիչը դժվարանում է, քանի որ ավիատոմսերի էլեկտրոնային համակարգը, որով աշխատում էին և ամրագրումներ կատարում, «Սկատ» ավիաընկերությանն է, իսկ Ղազախստանում հիմա ինտերնետ կապը բացակայում է։