khnamatar

Խնամատար ընտանիքների միջոցով հնարավորություն կա երեխաների խնամքն իրականացնել ոչ թե շուրջօրյա խնամքի հաստատություններում, այլ ընտանիքներում։

boy

Խնամատար ընտանիքներում երեխայի խնամքը կազմակերպելու դեպքերն ավելացել են. 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 88 երեխայի խնամք կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։

child

Հովհաննիսյանը հայտնեց, որ կան ընտանիքներ, որոնք մեկից ավելի երեխաների խնամք են իրականացնում։«Այս պահին «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն է մշակվում։ Գործող օրենսդրությամբ` խնամատար ծնողի տարիքը 55 տարեկանից բարձր չպետք է լինի, սակայն առաջարկում ենք այն դարձնել 65 տարեկան։ Մի շարք անձինք դիմում են, որ խնամատար ընտանիք լինեն, սակայն տարիքային շեմը չի համապատասխանում, ինչի համար էլ փոփոխություն ենք նախատեսում»,–ասաց Հովհաննիսյանը։